Руский

Вставьте окончания. Выберите три словосочетания и составьте предложения.

С надёжным товарищем, у аккуратной девочки, со старшым братом, об умели мастерах, на проворн… щенка, лучш… подругу, оловк… жонглёре, за строг… взглядом, перед младш… сестрой, об опасн… грузе, по узк… до- рогам, у прежн… владельца, из-за осинов… пня, на торжественн… концерте, около игрушечн… самолёта, утренн… зарю, к стар… другу.​

Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ:  Նադեր  Էբրահիմի, 6-րդ դասարան

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:
–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:

Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը․

  • Այսքան փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
    Բարի մարդու մոտ սիրտը մեծ է ներսից։
  • Երբ հայրիկիս հորեղբայրը  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
    Վատ մարդկանց համար փողն է կարևոր։
  • Գիտեք՝ այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց
    Տղան շատ եր ուզում որ բոլոր վատ մարդիկ դարնան բարի
  • Տեսա, որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
    Սրտի մեջ միայն լավ մարդիկ են։
  • Սրտիս մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…
    Այդ վատ է և լավ։

բ) Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

  • Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։ սիրտը տեղավորվում է բոլոր մարի մարդկանց
    Սրտում կարող են տեղավորվոլ բոլոր բարի մարդիկ։
  • Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։
    Մենակ բարի մարդիկ ունեն սիրտ։
  • Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։
    Հարուստ մարդիկ փողեր են սիրում։
  • Սիրտը կարող է տեղավորել նաև վատ մարդկանց։
    Վարկ մարդիկ կարող են փոխվել
  • Սրտում կարող է իշխել միայն սերը։
    Ադպիսել պետք է լինի

Ինչքանո՞վ է իրական կամ երևակայական պատմվածքը:
50/50

English

What is your name?My name is Gaby or Gabriela.

What is your surname / last name?
My surname / last name is Aghamalyan .

Do you have a nickname?
Yes, my nickname is i don’t have a nickname or No, I don’t.

What do you do?
I am a student.

How many brothers and sister do you have?
I have one brothers and i no have a sisters.

How old are you?
I am eleven years old.

When is your birthday?
My birthday is on the January of four.

Where were you born?
I was born in Erevan.

CONTACT INFORMATION

Where are you from?
I am from Armenia.

What is your address?
My address is why you need my address?.

What is your phone number?
My phone number is 093 322 ***.

What is your cell phone number?
My cell phone number is _______.

Who do you live with?
I live with my family.

Do you live in a house or an apartment?
I live in a/an _______.

Какой у вас адрес электронной почты?
Мой адрес электронной почты gabriella-aghamalyan@mskham.

FREE TIME ACTIVITIES

What do you do in your free time?
In my free time I play whit my dog.

What are your hobbies?
My hobbies are paiting.

What type of music do you like?
I like jazz music.

Do you have a favourite singer or group?
My favourite singer / group is i don’t have.

What types of movies do you like?
I like horror movies.

Вы любите читать?
Да, люблюили  Нет, не люблю.

Что ты любишь читать?
Мне нравится читать komix.

Complete the sentences with the forms of to be in the present simple (am, is, are).

  1. I am at home.
  2. She was not at home in the morning.
  3. We are in the park.
  4. This is my new laptop.
  5. Наши друзья на летних каникулах.
  6. Uncle George are a good football player.
  7. The dog is under the table.
  8. He are very funny.
  9. The shoes is white.
  10. You so right.
  11. Susan is good at tennis.
  12. They are in the house.
  13. His T-shirts so cool.
  14. My sister is a good swimmer.
  15. She was in Italy.

Change the verb into the correct form:

1.
2. The summer  (will be) hot.
3. She  (drives) very well.
4. They (opening) the store at 8:00.
5. Linda  (will be) a very pretty girl.
6. I (have a) several jobs.
7. Water (boilts) at 100 degrees.
8. Water  ( are freeze) at 0 degrees.
9. My sister  ( are speaking in) English.
10. He  (have a) a big apartment.
11. A triangle  (has) three corners.
12. My birthday  (are be) in June.
13. Books (have) pages.
14. Dogs  (are be) good friends.
15. I  (works) hard.

Complete the following sentences using appropriate articles.

1. She gave me a book.

2. Put it book on this table.

3. There is my apple in the fridge.

4. If you are hungry, you can eat a banana.

5. She told me a interesting story.

6. My brother has have a pet dog.

3. Books (have) pages.

8. I watched a movie yesterday.

9. I have seen to movie you are talking about.

10. I have a sister.

11. She can play git a violin and a piano.

12. I went tothe hospital to see Jane.

Руский

Миша спустился во двор и увидел что-то интересное.. там была стая собак которые были очень голодными, а далеко были еще стая которые уже ели мясо… он решил подойти но когда собаки зарычали он медленно сделал несколько шагов назад,..
и упал от страха, он открыл глаза но было уже позно.. через 5 часов было уже светло мальчик открыл глаза… собаки загрызли пол руки Мишы… он потерял сознание когда увидел свою руку… он снова проснулсья.. в больнице, его рука была вся в бинте он немного обрадывался когда его нашли, но он стал грустным когда понял что нет пол руки..Миша понял что его руку пришили обратно, а иначе все бы закончилось плохо. Вывод, не ходите на улицу без родителей иначе вас загрызут собаки😊.

Էդմոնդո դե Ամիչիս, Մեր ուսուցիչը, 6-րդ դասարան, 30.09

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Առաջադրանք:
1.Ընդգծված բառերը բառարանի օգնությամբ փոխարինիր համապատասխան հոմանիշներով:
2. Բնութագրիր ուսուցչին:
3. Ո՞րն էր ամենահուզիչ պահը:

Դասարանական առաջադրանքներ

Առաջադրանք 1

Գտի՛ր․

ա) 1 սմ-ի 1 %-ը բ) 1 կգ-ի 1 % -ը գ) 20 ժ-ի 25%- ը
1*1=1 1*1=100:1 20*25=600 600:100=6

1:100

դ) 120 սմ-ի 10 %-ը ե) 2500 կգ-ի 75 % -ը զ) 3 տ-ի 10 %-ը
120*10=1200
1200:100=12

Առաջադրանք 2

Ո՞րն է ավելի քիչ՝ 150-ի 80 %-ը, թե՞ 100-ի 120 %-ը։

Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15%-ը, թե՞ 800-ի 20 %-ը։

Առաջադրանք 3

Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտեք խնձորների քանակի 20 %-ը։

Առաջադրանք 4

Պաղպաղակը պարունակում է 15 % շաքար։ Քանի՞ հատ 80 գ զանգվածով պաղպաղակ կարելի է պատրաստել 360 գ շաքարավազով։

Սովորում ենք ճիշտ լվացվել

hand washing
https://youtube.com/watch?v=rZ8tVgFyY84%3Ffeature%3Doembed

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

Առողջություն

Առողջությունը դա մարոդու նորմալ վիճակն է երբ նա իրեն լավ է զգում: Առողջությունը կախված է հետևվյալ գործոներից.
1.սնունդ
2.հիգիենա
3.մարզանք
4.շրջակա միջավայր
5.հոգեվիջակ
6.վնասակար սովորություն
7.ախկատություն
8.կրտություն
9.ժառանգականություն
10.պատասխանատու մանքագիծ

Գործնական աշխատանք, 6-րդ դասարան, հոմանիշներ, հականիշներ, 27.09

1. Հետևյալ առածներում կետերի փոխարեն գրիր համապատասխան հականիշները՝ շատ-քիչ, սպիտակ-սև, երկար-կարճ, հիվանդ-առողջ, գիտուն-անգետ, մոտիկ-հեռու:
ա) Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր:
բ) Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը:
գ) Սպիտակ փողը սև օրվա համար է:
դ) Թոկի երկարն է լավ, խոսքի կարճը:
ե) քիչ խոսիր, շատ լսիր:
զ) Ծույլը աշխատելիս հիվանդ է , հաց ուտելիս` արողջ:

2. Յուրաքանչյուր շարքում առանձնացրու և կողք կողքի գրիր հականիշների 5 զույգ:
ա) Սիրելի, կտրիճ, ծով, ատելի, հեշտ, թույլ, դժվար, երկչոտ, ցամաք, հզոր:
Սիրելի-ատելի, կտրիճ-երկչոտ, հեշտ-դժվար, թույլ-հզոր, ծով-ցամաք,
բ) Քնքուշ, վայրէջք, կոպիտ, անջրդի, բարեկամ, վերելք, լիքը, ջրարբի, թշնամի, դատարկ:
Քնքուշ-կոպիտ, վայրէջք-վերելք, անջրդի-ջրարբի, բարեկամ-թշնամի,լիքը- դատարկ:

3. Գրիր տրված բառերի հականիշները:
Շոգ-ցուրտ, հայտնի-անհայտ, ծույլ-աշխատասեր, մեղմ-խիստ, աղքատ-հարուստ, ներգաղթ-արտագաղթ, բնիկ-օտար, պատերազմ-խաղաղություն, երախտամոռ-երախտագետ, մաքրել-կեղտոտել:

4. Յուրաքանչյուր շարքում առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշների 5 զույգ:
ա Ալեհեր-Ալեզարդ, ալևոր, ալեվարս, ալեխառն, աղեբեկ
գագաթ,- Կատար, սար, ծայր, սարի գլուխ, սարի ծայր
վիթխարի-Մեծ, հսկա, հսկայական, խոշոր, աժդահա
անվախ,
հողմ,
փոթորիկ,
հսկա, կատար,
ճերմակահեր,
խիզախ:

բ Արեգակ, գեղանի, արևամուտ, ագահ, արդար, աչքածակ, արփի, չքնաղ, ուղղամիտ, վերջալույս:

5. Տրված բառերին գրիր երկուական հոմանիշ:
Խնդրել-
լացել-
ուրախանալ-
վախենալ-
բարկանալ-
մտածել-
ջարդել-

6.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;

1.Անարդար, դաժան, անամոթ, զուսպ, չափավոր, աներկյուղ, թավ, կողմնապահ, խիտ, անպատկառ, անվեհեր, անողորմ:
2. Ողորմելի, բիլ, ժիր, վեհ, ճերմակ, խեղճ, մեծատուն, հարուստ, առույգ, կապույտ, վսեմ, ձյունաթույր:
3. Անկայուն,  հակիրճ, ստոր, համառոտ, գեր, տաղտկալի, երերուն, բիրտ, ձանձրալի, մարմնեղ, կոպիտ, տմարդի:

Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել» 6-րդ դասարան, 25.09

Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում.

— Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Եվ խորհրդատուն գնում է բլբլացող խաբեբայի մոտ ու ասում.

— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։

— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։

— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։

Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։

Թագավորն ասում է.

— Ինձ ասել են, որ դու խաբել ես մեր քաղաքի ամենախելացի մարդկանց ու նրանցից փող կորզել։ Ես շատ եմ հպարտանում իմ խելքով և ուզում եմ ինձ էլ խաբես։ Հապա, փորձիր։

— Թագավորն ապրած կենա, խաբելը կխաբեմ, բայց վախենամ չկարողանամ, որովհետև բոլոր գործիքներս գրավ են դրված։ Իսկ առանց գործիքների… նույնիսկ ամենամիամիտ գյուղացուն չեմ կարող խաբել։

— Որ այդպես է, գնա գործիքներդ բեր,— հրամայում է թագավորը։

— Բայց ես փող չունեմ,— ասում է խաբեբան։

— Իսկ ինչքա՞ն է պետք, որ գործիքներդ ետ բերես։

— Երկու հարյուր ոսկի,— ասում է խաբեբան։

— Խորհրդական,— հրամայում է թագավորը,— այդ երիտասարդին երկու հարյուր ոսկի տուր, թող գնա իր գործիքները բերի, տեսնենք ո՞նց է ինձ խաբում։

Եվ խորհրդականը խաբեբային երկու հարյուր ոսկի է տալիս։ Վերջինս իրեն յուրահատուկ ծեսերով գլուխ է տալիս ու դուրս գնում՝ խոստանալով երկու ժամից հետո վերադառնալ։ Իսկ թագավորը հարմարավետ տեղավորվելով գահին սպասում է։ Շատ ժամանակ անց խորհրդատուն վախվորած ժպտում է.

— Ինչո՞ւ ես ժպտում,— հարցնում է թագավորը։

— Թագավորն ապրած կենա, եթե որոշել եք այդ խաբեբային սպասել… Ոնց ասեմ՝ մինչև ձեր երեխաներն էլ լույս աշխարհ գան, նրանց թոռներն ու ծոռներն էլ, այդ խաբեբան չի վերադառնա։ Չէ՞ որ նա արդեն խաբել է Ձեզ, ով աշխարհի ամենաիմաստուն արքա։

Այդ խաբեբայի գործիքը հենց նրա բլբլացող լեզուն է։

Առաջադրանքներ

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշները։

Տեքստից դո՛ւրս գրիր դարձվածքները և փորձի՛ր բացատրել։

Բնութագրի՛ր խաբեբային։

Փորձի՛ր արդարացնել խաբեբային։

Խորհո՛ւրդ տուր թագավորին։