եՆԹԱԿԱՆ և ՍՏՈՐՈԳՅԱԼ

Ենթական և ստորոգյալը նախադասության գլխավոր անդամներն են։

Ենթական ցույց է ով, կամ ինչն է կատարում ստորոգյալի նշած գորրծողությունը։ Պատասխանում է ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր հարցերին։ Ենթական նախադասության մեջ կարող է արտահայտվել նաև դերանուններով, գոյականով, թվականններով, ածականներով։

Ստորոգրյալը նախադասության գլխավոր անդամներից է։ Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ արեց, ի՞նչ է լինում, որքա՞ն, որքա՞ն է և այլ այսպիսի հարցերի՝ կախված ենթակայից։


Գոյական պատասխանում է ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր հարցերին։
Գոյականները լինում են շնչավոր և անշունչ։  Գոյականը ունի երկու տեսակ՝
Հասարակ և հատուկ գոյականներ։ Հատուկ գոյականները գրվում են մեծատառով։

 
Թիվը ցույց է տալիս առարկաների քանակը։ Գոյականներն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, օրինակ՝ նկարներ, աթոռներ, գրիչներ, գետեր։ Եզակին ցույց է տալիս մեկ առարկա։


Ածական
Ածականը պատասխանում է ինչպիսի՞ հարցերին։ Ածականները ունենում են աստիճաններ՝

  • Դրական աստիճան․ ածականի ուղիղ ձևն է
  • Բաղդադական աստիճան․ ցույց է տալիս ածականի ավել կամ պակաս լինելը
  • Գերադրական աստիճան․ ցույց է տալիս գերազանց, առավելագույնը լինելը։

Բայը ցույց է տալիս գործողություն, եղելություն, ընթացք։
Բայեր են՝ գնալ, գալ, տալ, ուտել, նստել։ Օժանդակ բայերն են՝ եմ, ես, է, ենք, եք, են

Մակբայ ցույց է տալիս գործողության հատկանիշը։  Պատասխանում է ինչու՞, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ հարցերին։

Թվականը ցուց է տալիս առարկաների թիվը, քանակը, ժամը, կարգը։ Արտահայտվում են թվանշանով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *